Վերջին 10 օրվա ընթացքում Հունաստանում այրվել է ավելի քան 56 հազար հեկտար տարածք։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով BBC News-ին։ Վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում Հունաստանում այս տարի ամենաուժեղ շոգն է գրանցվել։ Հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ հետագա հրդեհների վտանգը բարձր է բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Աթենքում եւ Կրետե կղզում: Այս օրերին տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել Հունաստանի տարբեր շրջաններում ու քաղաքաներում։ Նշվում է, որ երեկ Աթենքից հյուսիս գտնվող Պարնիտա լեռան վրա բռնկված հրդեհը ծուխ է տարածել ամբողջ մայրաքաղաքում։ Իշխանությունները թեժ գիծ են ստեղծել շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Երկրում գրանցվել է հրդեհի 154 օջախ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում