ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ 2021թ. հուլիսի 22-ի դրությամբ հարուցվել է 78 քրեական գործ: Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մաս
Ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ. Գլխավոր դատախազություն
23 июля 202123 июл 2021
178
2 мин