Հանրապետությունում առաջացած ոռոգման ջրի խնդրի պատճառը միայն սակավաջրությունը չէ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նկատեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։
Ըստ մասնագետի՝ պետք է ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել ջրամբարներում առկա ջրի պահպանության հարցը։
Այս տարի ջրամբարների լցվածության ամենամեծ աղմուկ կապված էր Կառնուտի ջրամբարի հետ։ Կառնուտի ջրամբարում ջուր չկա։
Ջրամբարից ոռոգվում են Շիրակի մարզի հողատարածքները։ Գյուղացիները բողոքում են, որ ջրամբարը դատարկվել է, քանի որ ջուրը բաշխվում է փոքր ՀԷԿ-երին։
Ջրային ռեսուրսների կառավարման մասագետը գյուղացիները կասկածներն արդարացված է համարում։ Նա լսել է այս հարցում Ջրային կոմիտեի նախագահի մեկնաբանությունը և համոզված է, որ Կառնուտի ջրամբարի հարցում հանցագործություն է կատարվել։
«Ջրային կոմիտեի նախագահը ենթադրություն հայտնեց, որ Կառնուտի ջուրը տրվել է ուրիշ ջրօգտագործողների։ Գյուղացիներիը ճիշտ են նկատում, որ այդ ուրիշ ջրօգտագործողները կարող են լինել փոքր ՀԷԿ-երը։ Ջուրը Արփայից է գալիս հասնում Կառնուտի ջրամբար։ Ինչպե՞ս ստացվեց, որ ջուրը չհասավ Կառնուտ։ Ջուրը գնացել է մեկ ուրիշ ջրսպառողի։ Ի վերջո, գյուղացին գումար է դրել, հիմա մարդիկ լացում են, որ ամբողջ գումարը կորցրել են և բերք չեն կարող հավաքել»,- մտահոգվեց Քնարիկ Հովհաննիսյանը։
Ջրամբարներում հավաքված ջուրն էլ ամբողջությամբ նպատակին չի ծառում։ Փորձագետի դիտարկմամբ՝ ջրամբարները մաշվածության խնդիրը ունեն, նաև դրա պատճառով է, որ ջրի կորուստ է լինում։
Քնարիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ նոր ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն կա։
«Մեր ջրային ռեսուրսների կեսը գնում է մեր ոչ բարյացակամ հարևաններին։ Ջրի հոսքը պետք է պահել մեր տարածքում»,- կարևորեց մեր զրուցակիցը։
Բացի այդ, Սևանից ոռոգման նպատակով վերցրած ջուրն էլ հողօգտագործողներին չի հասնում։ Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ոռոգման ցանցի մաշվածության պատճառով ջրի զգալի կորուստ է գրանցում։
Նա շեշտում է, որ այս խնդիրները լուծելով, ջրի կորուստները կնվազի և ոռոգման սեզոնին կոլապս չի առաջանա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ջրային ռեսուրսների փորձագետ #Քնարիկ Հովհաննիսյան