Ընդհանուր իրավասության դատարանը, Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:
Չարչյանը կալանքից ազատվեց 15 մլն դրամ գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ:
Նշենք, որ Չարչյանի փաստաբանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ նա վերցնելու է պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հատկանիշով: Բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի՝ եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Արմեն Չարչյան