Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Զրուցակիցներն ընդգծել են, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն և՛ կրթական, և՛ առողջապահական ոլորտների համար: «Անխոս, պետք է հաշվի առնենք հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակը և ըստ այդմ՝ գտնենք լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկա
Դասապրոցեսի մասին որոշումները կկայացվեն համաճարակային իրավիճակի գնահատմամբ
21 июля 202121 июл 2021
2
1 мин