ԵԱՏՄ-ում Հայաստանից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները կազմում են երկրի ՀՆԱ-ի մոտ 11%-ը: Այս մասին հաղորդում է Tazabek-ը՝ վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի տվյալները։
ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանի տրանսֆերային մուտքերը ապահովում են ՀՆԱ-ի գրեթե 30%-ը:
Ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկը նշել էր, որ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների փոխանցումներն աճել են: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան փոխանցումները կազմել են գրեթե 290 միլիոն դոլար, մինչդեռ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ՝ շուրջ 243 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանից շուրջ 60 հազար աշխատանքային միգրանտ կա:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#ԵԱՏՄ #ՀՆԱ #Ռուսաստանի Դաշնություն