Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով: Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին` 15 %-ով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 23 %-ով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 40 %-ով:
2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների ն