Moderna Therapeutics ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ ընկերության կողմից արտադրվող պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հնարավորությունը: The FUTURE ARMENIAN նախաձեռնության միջոցառման ընթացքում նա նշել է, որ ընկերությունն աշխատում է COVAX հարթակի հետ, որի հետ համագործակցում է նաև Հայաստանի կառավարությունը: «Պատվաստանյութը Հայաստան կամ այլ երկիր հասցնելու միակ միջոցը կառավարության կողմից պատվերի ստացումն է», – ասել է Աֆեյանը: Գործարարի խոսքով ՝ այդ ուղղությամբ արդեն ամիսներ շարունակ աշխատանքներ են տարվում։ «Հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ մենք հաջողության կհասնենք», – հայտարարել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Ներկայումս հանրապետությունում հասանելի են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, չինական «Կորոնավակ» եւ բրիտանական «AstraZeneka» դեղամիջոցները:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #«AstraZeneka» #«Կորոնավակ» #«Սպուտնիկ V» #The FUTURE ARMENIAN նախաձ