«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարում Հայաստան, Արցախ և Սփյուռք համագործակցության խորացումը, ինչպես նաև Հայաստանի զարգացման մոդելի ստեղծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ապագա Հայկական» միջոցառման ժամանակ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պետք չէ սպասել փրկչի կամ որևէ կուսակցության, որը կկարողանա Հայաստանում որևէ բան փոխել, այլ պետք է յուրաքանչյուրը իր մտածելակերպը փոխելով կառուցի Հայաստանի ապագան։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ շատ բաներ պետք է իրականացվեն ոչ միայն պետական մանդատով, այլ պետք է նաև յուրաքանչյուրիս մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա։ Ես միշտ ասել եմ, որ փրկիչ չի կարող լինի Հայաստանում ու չի կարող այդ մոդելը աշխատել, որովհետև այդ խնդիրների քանակը և այդ խնդիրների տարբերությունը այնքան շատ են, որ ոչ մի կուսակցություն և փրկիչ չի կարող լինել։ Միակ տարբերակը, եթե բոլորս տեր ենք դառնում մեր ապագային։ Դա բառեր չեն, դա իմ և իմ ընկերների մտածելակերպն է։ Մենք բոլորս միասին պետք է մեր ապագան կառուցենք և պետք է այս ոչ քաղաք
Պետք չէ փրկչի սպասել. Ռուբեն Վարդանյանը միասին ապագան կառուցելու կոչ արեց
21 июля 202121 июл 2021
5
1 мин