Փոփոխություններ են կատարվել «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերում»։ Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ, ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։ Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանով։ Այսինքն, եթե երեխայի ծնվելուց հետո, շահառուն չունի հիփոթեքային վարկի առնվազն 12 ամիս մարում, նա կարող է սպասել և լրացնել մարումների սահմանված քանակը, բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Եթե մարումների սահմանված քանակը լրացել է երեխայի մեկ տարեկանը լրանալուց հ
Փոփոխություններ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետաջակցության ծրագրերում
20 июля 202120 июл 2021
1 мин
