Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Երեկ երեկոյան դիրքերում ընդմիջումներով կրակոցներ են հնչել․ Կութի վարչական ղեկավար

Գյուղի դիրքերում երեկ երեկոյան կրակոցներ են հնչել, բայց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Նա հայտնեց, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան՝ մոտավորապես ժամը 21։00-ից մինչև մոտ ժամը 00։30։ «Ընդմիջումներով կրակոցներ են հնչել։ Հիմա իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը պարբերաբար սադրանքների են դիմում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Կութ #սահմանային իրավիճակ #Սի

Գյուղի դիրքերում երեկ երեկոյան կրակոցներ են հնչել, բայց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։

Նա հայտնեց, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան՝ մոտավորապես ժամը 21։00-ից մինչև մոտ ժամը 00։30։

«Ընդմիջումներով կրակոցներ են հնչել։ Հիմա իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը պարբերաբար սադրանքների են դիմում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Կութ #սահմանային իրավիճակ #Սիմա Չիտչյան