ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի տեղակալ Նարեկ Տերյանն անդրադարձել է համաշխարհային շուկայում պղնձի գների բարձրացմանը և Հայաստանում պղնձի ու մոլիբդենի խտանյութերի արտահանման համար սահմանված լիցենզիոն տուրքին: «2020 թ. պղնձի միջազգային միջին գները եղել են մոտ 6000-6200 դոլար՝ տոննայի համար, 2021 թ. գինն աճել է մինչև 9000-9200 դոլար: Այսօրվա գինը 9400 դոլար է: Հանքարդյունաբերողները տարվա սկզբից ստանում են գերշահույթ. արտահանման լիցենզիոն տուրքը թույլ կտա արդար բաշխել գերշահույթի գումարները: Այսօրվա ռոյալթիի համակարգը թույլ չի տալիս անել դա, այդ իսկ պատճառով ոչ միայն տուրքն ենք ավելացնում, այլև վերանայում ենք ռոյալթիների համակարգը»,- ասաց Նարեկ Տերյանը։ Թեմային և ռոյալթիների կիրարկության միջազգային փորձին անդրադարձել են նաև տնտեսագետները: Հիշեցնենք, որ Հայաստանում որոշում կայացվեց հումքի, մասնավորապես, ֆեռոմոլիբդենի, պղնձի և մոլիբդենի խտանյութի երրորդ երկրներ արտահանման լիցենզիաների, թույլտվությունների և սերտիֆիկատների տրման համար միջազգային տուրքի 15% պետական տուրք սահմանել՝ պայմանով, որ վ