Найти тему
Armenia Today

Երասխի գյուղապետին վիրահատել են

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել ուսի շրջանում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։ \

Նրա տեղեկացմամբ՝ Ռադիկ Օղիկյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, կատարվել է վիրահատական միջամտություն։

Արայիկ Սարդարյանի խոսքերով՝ վիրավորումը ծանր չէ, անհանգստանալու կարիք չկա։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ իրավունք չունեն Ռադիկ Օղիկյանի առողջական վիճակի մասին տեղեկություն հայտնել։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հողորդմամբ՝ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Երասխի գյուղապետը վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Արարատի Մարզ #Երասխ #Ռադիկ Օղիկյան