Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Վերջին օրերին միանգամից մի քանի բացահայտում միջազգային կազմակերպությունների կողմից խոսում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից։ Միանգամից ասեմ, որ տվյալները դեռ այնքան էլ շատ չեն։ Google հայտնաբերել է շատ խորացված հարձակում Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Օգտագործվել են երկու զրոյական օրվա խոցելիություններ Գուլգ Քրոմում։ Ինչը, ես կասեի, խոսում է այն մասին, որ ոչ միայն շատ լուրջ թիմ է աշխատել։ Այլ որ նաեւ սա թանկարժեք հարձակում է եղել։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ հայաստանյան լրատվականներ, իրականների կլոնները – ցանկը հղմամբ։ Գուգլում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ։ Երկիրը չի նշվում։ Բայց, կարծում եմ, հետաքրքրված եւ ունակ երկրների թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա https://blog.google/…/how-we-protect-users-0-day…/… Հաջորդը դա իսրայելական մինչ այս պահը ոչ հայտնի Candiru կազմակեր
Հայաստանը գտնվում է կիբեր-հարձակումների տակ․ շատ լուրջ թիմ, թանկարժեք հարձակում. Սամվել Մարտիրոսյան
20 июля 202120 июл 2021
2
1 мин