Այս տարի ընդունելության քննություններում հայոց լեզվի գնահատականները ցածր չէին, հայոց լեզվի գնահատականները տարիների միջինն էր: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ «Ցածր են լինում բոլոր քննությունների գնահատականները, որոնք կազմակերպվում են լրացուցիչ՝ երկրորդ փուլում։ Փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն անցնողների կամ կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ»,-նկատեց Կարո Նասիբյանը։ «Տարիներ շարունակ օտար լեզվից միշտ ավելի բարձր են ստանում, քան հայոց լեզվից։Այս տարի բարձր ստացան նաև հայոց պատմությունից: Անգլերենի և հայոց պատմության միջին միավորները համարյա հավասարվեցին։Միայն պատմությունից 135 հոգի 20 են ստացել: Դա ես բացատրում եմ նրանով, որ թեստերը թույլ էին: 4 տարի շտեմարանները չեն փոխվել, երիտասարդների համար դժվար չէ 4 շտեմարան անգիր անել»,-նկատեց Նասիբյանը։ Ասուլիսի ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը անդրադարձավ նաև նրան, որ դիմորդների մոտ հայտնաբերվում են հեռախոսներ, էլեկտր
Այս տարի ընդունելության քննություններում հայոց լեզվի գնահատականները ցածր չէին․ Կարո Նասիբյան
19 июля 202119 июл 2021
1 мин