Найти в Дзене
Armenia Today

Արցախում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցվում

Ներդրումային ծրագրերի շրջանակներում բազմաֆունկցիոնալ շենք է կառուցվում Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան թիվ 21 հասցեում։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2021թ ապրիլ ամսից: Բնակելի շենքը բաղկացած է 2 մասնաշենքերից`առաջին մասնաշենքն ունի 17 հարկ, երկրորդը` 16 հարկ։ Նախատեսված է ավտոկայանատեղի 50 ավտոմեքենայի համար․ 30-ը՝ ստորգետնյա, 20-ը՝ վերգետնյա։

Շենքի բնակարանների ընդհանուր քանակը կազմելու է 171, որից 1 սենյականոց` 12 բնակարան, 2 սենյականոց՝ 93 բնակարան, 3 սենյականոց` 40 բնակարան, 4 սենյականոց` 26 բնակարան:

Շենքն ունենալու է 4 վերելակ, որից 2-ը՝ բեռնատար, 2-ն էլ` մարդատար: վարտվել է նախապատրաստական շերտը, որը կազմում է 1300 քմ։

Ներկա դրությամբ աշխատանքներ են կատարվում երկաթբետոնե միաձույլ սյուների ուղղաձիգ կանգնեցման գործընթացի վրա։ Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։

Բազմաբնակարան շենքի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024թ.-ի ապրիլ ամիսը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Արցախ #Բնակելի շենքի կառուցում #Ներդրումային Ծրագրեր