Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։ «Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում: Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը։ Ջերմությամբ եմ հիշում Երևանում և Բեռլինում կայացած մեր հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,- ասված է նախագահի ուղերձում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Անգելա Մերկել #Արմեն Սարգսյան #Գերմանիա