Найти в Дзене
Armenia Today

Շքամուտքի մոտ գտնված փոքրիկը պատրաստ է դուրսգրման

Նորածին երեխայի վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման:

Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Մուրացան» համալսարանական հիվանդանոց #Նորածին #Շքամուտք