Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի քանի հազար իրանցիներ հավաքվել էին Մեղրիի հսկիչ անցակետի մոտ, և հերթեր էին գոյացել։ Նրանք ցանկանում են Հայաստանի տարածք մուտք գործել մինչև հուլիսի 15-ը և անհապաղ պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Armenia Today-ի հետ զրույցում, սակայն, Մեղրիի անցակետից հերքել էին, որ հերթեր են գոյացել։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#իրանցիներ #ՊԵԿ