Մանդատները վերցնել- չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ հայտարարությունը կլինի այսօր կամ վաղը։ Ավելի վաղ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ կխոսեն ՍԴ որոշումից հետո։ Նկատենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մանդատ չի վերցնելու և չի գնալու խորհրդարան։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը` 66 650 քվե կամ 5.22%։ Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպ