Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպություններից և հիմնադրամներից 18 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ տեղի կարիքավոր բնակիչներին փոխանցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Այսօր մենք ստացել ենք 18 տոննա բեռ: Ապագայում այս բեռը կհասցվի հեռավոր գյուղեր բոլոր կարիքավոր բնակիչներին: Ամեն շաբաթ մենք տարբեր հիմնադրամներից մարդասիրական օգնություն ենք ստանում: Սննդի հավաքածուները սովորաբար ներառում են ապուրներ, կարագ, մակարոնեղեն, չոր խառնուրդներ: Բացի այդ, հագուստ, խաղալիքներ, բժշկական սարքավորումներ»,- ասաց Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը: Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական պարագաներ՝ ներառյալ սննդամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ, բժշկական հատուկ սարքավորումներ և առողջապահական հաստատությունների առաջնային ախտորո
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական օգնություն են առաքել Լեռնային Ղարաբաղ
19 июля 202119 июл 2021
4
~1 мин