Найти в Дзене
Armenia Today

Առուշ Առուշանյանի պաշտպանն անդրադարձել է ՀՔԾ-ի` պատասխանին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անդրադարձել է այսօր ավելի վաղ իր կատարած գրառման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանին։

Պաշտպանը հրապարակել է քննչական խմբի այն որոշումը, որն իրեն և դատարանին է տրամադրվել և որտեղ երևում է, թե ով է Առուշանյանի դեմ գործով քննչական խմբի ղեկավարը։ Ըստ Առուշանյանի պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակված որոշման` քննչական խմբի ղեկավար է նշանակվել Արման Մանուչարյանը։

«Միաժամանակ հրապարակում եմ քննչական խմբի այն որոշումը, որն ինձ և դատարանին է տրամադրվել, ու հորդորում եմ ունենալ կամք սխալներն ընդունելու մասով և հորդորում եմ նաև մամուլի քարտուղարին հետայսու իմ հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ», «էժանագին» բառերը, հակառակ դեպքում, հաջորդ անգամ կստանա շատ կոշտ պատասխան»,- նշել է Առուշանյանի պաշտպանը։

-2
-3

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Առուշ Առուշանյան #Էրիկ Խաչատրյան #ՀՔԾ