Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,-ասված ՝ որոշման մեջ: 15 հոգանոց հանձնաժողովը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: #հուղարկավորում #Ջիվան Գասպարյան
Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
16 июля 202116 июл 2021
2
~1 мин