Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ-ի ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ «Սա նախադեպը չունեցող որոշում է։ Մի անձի հակասական ցուցմունքով գլխատում են մի ամբողջ համայնքի, և այդ մի ցուցմունքով կարող են մարդուն կալանավորվել։ ՀՀ-ում ազատությունն այլևս արժեք չունի։ Առուշանյանը չունե՞ր այդ ժողովրդի մանդատը»,- նշեց պաշտպանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Հիշեցնենք, որ կալանավորված է Սյունիքի 5 համայնքապետ` Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվե