Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող NABU Armenia-ն հայտնել է, որ ավարտել է արագիlների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։ Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլների քանակը։ «Այժմ հաշվառման աշխատանքներն ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60%-ը աղտոտված է։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։ Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում և շուտով Ձեզ կներկայացնենք մեր վերջնական տվյալները, որոնք պարզ ցույց կտան աղետի չափերը և մասշտաբները։ Սպասե՛ք նորությունների»,- գրել է NABU Armenia-ն։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Արագիլներ #Էկոլոգիական աղետ