Найти тему
Armenia Today

Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասնում է 80-ի․ Bild

Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 80-ի: Այս մասին ուրբաթ հաղորդել է Bild թերթը՝ վկայակոչելով Կոբլենցի ոստիկանությունը, հաղորդում է TACC-ը:

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգում առնվազն 30 մարդ զոհվել է աղետի հետևանքով, Ռեյնլանդ-Պֆալցեում՝ առնվազն 50 մարդ: «Մենք վախենում ենք, որ զոհերի թիվը կավելանա»,- ասում են օրինապահ մարմինները:

Միևնույն ժամանակ, ըստ NTV հեռուստաալիքի, զոհերի թիվն արդեն հասել է 81-ի: Ներկայումս տեղական իշխանությունները գնահատում են, որ անհetտ կորած է շուրջ 1,3 հազար մարդ:

Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում անձրևները շարունակվում են ՝ պատճառելով ավերիչ ջրհեղեղներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում