Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը կգործուղվեն Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
«Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի` Հունաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին: Առողջապահության նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը»,- ասված է որոշման մեջ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Անահիտ Ավանեսյան #Արմեն Մելքոնյան