«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդները խիստ զայրացած են. բարձրանում է ոչ միայն բենզինի, այլեւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազը թանկացել է: Մեկ լիտրն արժե 220 դրամ, մինչդեռ օրեր առաջ արժեր 190-200 դրամ: Ի դեպ, հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված եւ հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է»։ «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլեւս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որեւէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։ Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին եւս մեկ անգամ արտգործնախարարի
Մամուլի տեսություն․ Բարձրացել է բնական և սեղմված գազի գինը, Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է
16 июля 202116 июл 2021
2 мин