2021թ. հուլիսի 15-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառությամբ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն արտահայտվել: Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև կենտրոնական հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանը, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել բժիշկ-մասնագետների հետ: Զինվորական դատախազին զեկուցվել է, որ առկա են կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով զորակոչիկներին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ վերադարձնելու դեպքեր: Այդ կապակցությամբ վերջինս հանձնարարել է վեր հանել պատճառներ
ՀՀ զինվորական դատախազը հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
15 июля 202115 июл 2021
1 мин