Վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մասին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դիմումը դատարանը հետ է վերադարձրել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Թագուհի Թովմասյանը 30․06․2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Լենա Ռաֆայելի Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Քննության առնելով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը` դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշ
Դատարանը վերադարձրել է Լենա Նազարյանի դեմ ներկայացված Թագուհի Թովմասյանի հայցադիմումը
15 июля 202115 июл 2021
1
1 мин