Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած իրադարձությունները փոխել կամ վերաձևակերպել են օրակարգերը: Նկատի ունեմ նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության համատեքստում, նկատի ունեմ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որն, այնուամենայնիվ, նոր իրադրություն է, նոր հանգրվան է։ Նաև կարծում եմ՝ այս համատեքստում կարևոր է համեմատել մեր պատկերացումները՝ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերություններն ինչպիսի՞ն պետք է լինեն այս նոր շրջանում, և ի՞նչ անելիքներ կան, ի՞նչն է, որ պետք է նույն կերպ շարունակենք և որտե՞ղ պետք է որոշակի վերափոխումներ, վերան
Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ՝ նոր հանգրվանի ենք հասել․ Փաշինյան
15 июля 202115 июл 2021
2
1 мин