Ադրբեջանական կողմն այլևս համոզված է, որ իր կողմից ցանկացած սադրանքի հայկական կողմը համարժեք չի պատասխանելու։ Այդպես եղավ Սյունիքում, այդպես եղավ Գեղարքունիքում։ Այդպես կարող է, և ամենայն հավանականությամբ, կլինի նաև հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում, ինչպես եղավ, մասնավորապես, Երասխի հատվածում։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական սադրանքին։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Միջադեպի հետևանքով հայ զինծառայող է զոհվել։ Հիշեցնենք նաև, որ երեկվանից կորել է կապը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի երկու հայ զինծառայողների հետ։ «Ադրբեջանն իր արարքների անպատժելիության պտուղներն է քաղում։ Հայկական կողմի պետական կառույցների ոչ համարժեք կե
Ադրբեջանն իր արարքների անպատժելիության պտուղներն է քաղում․ ռազմական փորձագետ
15 июля 202115 июл 2021
4
3 мин