Պետական եկամուտների նախագահն այս պահին տեղում աշխատում է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ մեկնաբանելով Էդվարդ Հովհաննիսյանի հրաժարականի մասին լուրերը։
«Նման պաշտոնական տեղեկատվություն չկա։ Եթե պաշտոնական նման տեղեկություն լինի, ՊԵԿ կայքում կհրապարակվի»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքները գրում են, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՊԵԿ նախագահի հնարավոր թեկնածուն «ՔՊ» պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Էդվարդ Հովհաննիսյան #ՊԵԿ