Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
Որպես այլընտրանքային հնարավորություն՝ վարորդներին առաջարկվում է օգտվել ՀՀ ոտիկանության զորամասի հարևանությամբ Իսակովի պողոտայում կազմակերպվող հետադարձի հնարավորությունից:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Երևանի քաղաքապետարան #Ճանապարհային փոփոխություն