Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Պատգամավորների ծախսերի համար տրվող գումարն ավելացվեց․ աղմկահարույց նախագիծն ընդունվեց

ՀՀ ԱԺ պատգամավորները 50 000 դրամի փոխարեն կծախսեն 250 000։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում։ Իշխանական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ: Օրինագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից։ Նա ընդգծեց, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում ուժեղանալու է պատգամավորի ինստիտուտը։ Ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը, և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը: Տեղեկացնենք, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի Ազգային

ՀՀ ԱԺ պատգամավորները 50 000 դրամի փոխարեն կծախսեն 250 000։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում։

Իշխանական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ:

Օրինագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ այս փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից։

Նա ընդգծեց, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում ուժեղանալու է պատգամավորի ինստիտուտը։

Ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը, և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Տեղեկացնենք, որ փոփոխությունն ուժի մեջ մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԱԺ #ԱԺ Արտահերթ Նիստ #Վիկտոր Ենգիբարյան