Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։ Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust» ընկերությունը: Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Ականազերծում #Կոռնիձոր #Տեղ համայնք
Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները
15 июля 202115 июл 2021
~1 мин