Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, որը հուլիսի 13-14-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Այցի արդյունքների ամփոփման շրջանակում Լը Դրիանը հայտնել է, որ ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են տևական խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկման հարցը: «Ես խոսել եմ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ մեր համատեղ գործողությունների մասին՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #ԱՄՆ #Բլինքեն #Ֆրանսիա #Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը խոսել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման մասին
15 июля 202115 июл 2021
1
~1 мин