Найти тему
Armenia Today

Ո՞ր դեպքում օտարերկրացիները կկարողանան կպատվաստվել Հայաստանում

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասի տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը։

Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

– Հյուսիսային պողոտա,

-«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,

– «Մեգա մոլ» առևտրի կենտրոն,

– «Դալմա մոլ» առևտրի կենտրոն,

– «Կասկադ» համալիր

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում