Найти тему
Armenia Today

Առաջադրված մեղադրանքները շինծու են․ Առուշանյանի փաստաբան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նրա գնահատմամբ՝ առաջադրված մեղադրանքները շինծու են, ապօրինի, մտացածին և այն չեն ընդունում։

«Պարզ չէ որպես մեղադրյալ ներգրվելու որոշման մեջ շարադրվածը։ Անհասկանալի բաներ են գրված, որը մեզ հետ աղերս չունի։ Առուշանյանին հրավիրում են Հատուկ քննչական ծառայություն, միասին գալիս ենք, որից հետո մեզ ասում են՝ սպասել 20 րոպե։ Մենք փորձում ենք սուրճ խմելու գնալ։ Դիմակավորված անձինք հարձակվում են մեզ վրա։ Թատրոն են կազմակերպել։ Առուշանյանին զգետնեցին գետնին, սակայն, այդ քայլով նրան ավելի բարձրացրեցին»,- ներկայացրեց փաստաբանը։

Տեղի ունեցողը Առուշ Առուշանյանը հետևյալ կերպ որակեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ըստ ՀՔԾ-ի՝ Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելովնախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Առուշ Առուշանյան #Արմեն Մելքոնյան #Ընտրություններ Հայաստանում #ՀՔԾ