Հուլիսի 15-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին Կառավարության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ նախաձեռնությամբ օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչն էլ հնարավորություն կտա ապահովելու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը: Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում և ստացել դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: Այնուհետև պատգամավորները քվեարկություններով ընդունեցին արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված նախաձեռնությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #ԱԺ
Կհստակեցվի ԱԱՏՄ-ի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը
15 июля 202115 июл 2021
1
~1 мин