Երևան/ Չեխիա – Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը շարունակում է հետազոտել Լոռու մարզի՝ քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքները: «Առնիկա»-ի փորձագետները կվերցնեն հողի, փոշու փորձանմուշներ և տուժած բնակիչների կենսանմուշներ, ընդհանուր՝ ավելի քան 100 նմուշ: Դրանք կհետազոտվեն Չեխիայում հավատարմագրված լաբորատորիայում: Հետազոտական աշխատանքների նոր փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին: 2021թ. հետազոտությունների դիտարկման շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկելով Ալավերդի, Շնող, Աքորի, Ախթալա, Թեղուտ, Հաղպատ, Սանահին, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Արմանիս ու Մղարթ բնակավայրերը: Հետազոտությունները կնպաստեն վերհանել մարդու առողջությանը սպառնացող վտանգները, որոնց մարդիկ բախվում են շրջակա միջավայրի արդյունաբերական աղտոտվածության հետևանքով, գնահատել այդ ռիսկերը և պլանավորել մեխանիզմներ դրանց վերացման ուղղությամբ: Մարդիկ հնարավորություն կունենան ստանալու հստակ տվյալներ իրենց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ: Հետազոտությունները կմեկնարկեն Ստեփանավան խոշորացված համայն
«Առնիկան» նոր հետազոտություն կիրականացնի Լոռու մարզում արդյունաբերական աղտոտվածության ազդեցության և տարածվածության վերաբերյալ
26 июля 202126 июл 2021
1
2 мин