Այս պահին Երասխում իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Հիշեցնենք՝ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը ժամը 15:00-ից վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ «Մի պահ է եղել կրակոցները, մոտ կես ժամ են տեւել: Որեւէ վնաս չի եղել, միայն դիրքի ուղղությամբ են կրակոցները եղել»,- ասաց մարզպետը: Նրա խոսքով՝ բնակիչների մոտ վիճակը նորմալ է: Պաշտպանության նախարարությունից էլ ՀԺ-ին ասացին, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Երասխ #մարզպետ
Այս պահին Երասխում իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա. Արարատի մարզպետ
26 июля 202126 июл 2021
2
~1 мин