Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավորվել է 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել ՀՅԴ-ականներից: Datalex դատական-տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատարանի վճիռը։ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, հայցն ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել»,-նշվում է դատարանի վճռի մեջ: Դատարանը որոշել է պարտավորեցնել Արման Բաբաջանյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից վիրավորական արտահայտությունների
Արման Բաբաջանյանը վիրավորանքի համար հրապարակային ներողություն կխնդրի ՀՅԴ-ից
26 июля 202126 июл 2021
2
3 мин