Найти в Дзене
Armenia Today

Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ, լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են գերատեսչությունում՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ՀՀ ՊՆ #Սերգեյ Շոյգու