Найти тему
Armenia Today

«Սա իսկական տուն է երկնքում». միլիարդատեր Ավդոլյանը գնել է աշխարհի ամենամեծ բիզնես-ջեթերից մեկը

Ալբերտ Ավդոլյանը գնել է Bombardier Global 7500 ինքնաթիռը, պարզել Է Forbes-ը։ Բիզնես-Ջեթի արժեքը սկսվում է 73 մլն դոլարից, այն համարվում է ամենաթանկ մասնավոր ջեթերից մեկը:

«А-Проперти»-ի սեփականատերը, որը զարգացնում է Էլգինի հանքավայրի նախագիծը` Ալբերտ Ավդոլյանը գնել է Bombardier Global 7500 ինքնաթիռը: Այս մասին Forbes-ին պատմել է մասնավոր ավիացիայի շուկայի մասնակիցը և հաստատել երկրորդ աղբյուրը, որը նույնպես աշխատում է փրայվեթ-ջեթով։ Միլիարդատիրոջ ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը։ Forbes-ի զրուցակիցը ճշտել է, որ գործարարը ինքնաթիռը ձեռք է բերել 2021 թվականի առաջին կեսին:

Global 7500 ինքնաթիռը բիզնես դասի ամենամեծ ինքնաթիռներից մեկն է աշխարհում։ Այն ունի չորս բնակելի տարածք, խոհանոց և հատուկ լոգախցիկներ։ Global 7500 թռիչքի հաշվարկային հեռավորությունը կազմում է 14 260 կմ առանց վերալիցքավորման:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ալբերտ Ավդոլյան