Հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 3 մահվան դեպք:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Կորոնավիրուս