Найти тему
Armenia Today

Մառախուղի պատճառով կորած զինծառայողների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով Սև լճի տարածքից անհետացած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Դեռ նորություն չկա: Աշխատանքները, այդ թվում՝ ռուս գործընկերների միջնորդությամբ, շարունակվում են»- փոխանցեցին պաշտպանական գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Facebook-ի էջում գրել էր, որ արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#որոնողական աշխատանքներ #ՊՆ #Սև լիճ