«Արցախը հազարամյակներով եղել է հայկական և հավերժ կմնա այդպիսին՝ մեր համազգային կամքի ու ջանքի շնորհիվ: Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Մասնավորապես՝ 1. Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք: Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու: 2. Արցախի կարգավիճակի մասին նրա պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են, քանի որ անկախ առկա կորուստներից ու դժվարություններից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը գործում է լիարժեքորեն, ինչպես գործում էր նախապատերազմյան ժամանակահատվածում: Մենք ունենք կայացած պետական ինստիտուտներ ու ատրիբու
«Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք». Արտակ Բեգլարյան
26 июля 202126 июл 2021
1
2 мин