Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։ Նա ծանոթացել է կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Հիշեցնենք, որ այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել վերակառուցված, նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի բացումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Անահիտ Ավանեսյան #Նիկոլ Փաշինյան