Պարեկային ծառայությունն ընդլայնվում է. Շիրակի և Լոռու մարզերի համար կանցկացվի ընդունելություն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը։ Նա հայտնեց, որ ուսումնառության ընթացքում պարեկային ծառայողները վարձատրվում են։ «Պետպատվերի շրջանակներում սովորողը, որպես սովորող հրամանագրվելու պահից սկսած՝ համարվելու է ոստիկանության ծառայող և նույն օրենքի դրույթով ստանալու է նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն։ Ոչ միայն պարեկային ծառայողների հնգամսյա ուսումն է անվճար, այլ նաև յուրաքանչյուր ամիս կստանան 68 հազար դրամի չափով վարձատրություն: Իսկ ոստիկանության գործող ծառայողները, որոնք կանցնեն մրցույթով, կստանան օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը, կպահպանվի նրանց աշխատավարձը»,- մանրամասնեց Մարկոսյանը: Ասուլիսին ներկա Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավոր
Առաջիկայում կլինի նոր դիզայնով պարեկային ծառայության ավտոմեքենա
26 июля 202126 июл 2021
2
1 мин
